
Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկա հայկական առաքելական ավերված վանական համալիրը կառուցվել է Բաբեկի շրջանի Աստապատ գյուղում՝ Արաքս գետի ձախ ափին, ապառաժոտ բլրի գագաթին։
Վանքը հայտնի էր մի քանի անուններով՝ Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկա, Կարմիր վանք, Քարատակի վանք, Աստապատի վանք։
Գտնվում էր Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Նախճավան գավառի Աստապատ գյուղի տարածքում։
Աստապատի սուրբ Ստեփանոս վանքը սակավաթիվ հուշարձաններից էր, որը չափագրվել և ներկայացվել է նաև մինչսովետական մասնագիտական գրականության մեջ։