Վերին Եփրատի ավազանում տեղակայված Դերսիմը Արևմտյան Հայաստանի ընդերքի ռեսուրսների առումով ամենաբազմազան ու հարուստ նահանգն է, որտեղ ամեն օր նոր հանքավայրեր են բացվում։ Դերսիմում արդեն գործում են 145 հանքարդյունաբերական ծրագրեր,այժմ էլ  Մնձուրի լեռների ամբողջ 60 կիլոմետր երկարությամբ շրջանը հայտարարել են հանքավայրերի տարածք:

Նմանատիպ մի ծրագիր էլ իրականցվում է Դերսիմ նահանգի Օթլուբահչե գյուղում, որի դեմ հանդես եկող  գյուղապետը գրավոր հայտարարություն է արել, ասելով․  «Մեզ հասած լուրերի համաձայն՝ շինարարական  ընկերությունը շուտով գալու է մեր գյուղ՝ բերելով շինարարական տեխնիկա, որպեսզի նորից կսկսի  հորատման աշխատանքը։ Բայց մենք թույլ չենք տա, որ նրանք դա անեն։ Գյուղի բնակչությունը հաստատակամ է իր որոշման մեջ»։