ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գաստրոնոմիական քաղաքների ցանցում ընդգրկված Հաթայում Կիլիկիայի խոհանոցի շաբաթվա շրջանակում անցկացվել է Հաթայի ավանդական նախուտեստների պատրաստման և ներկայացման ծրագիրը։
Մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Կիլիկիայի խոհանոցի շաբաթվա շրջանակներում տարբեր գավառներում մատուցվում են տարբեր կերակրատեսակներ և նախուտեստներ: Հյուրերը հիմնականում գոհ են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական խոհանոցի հանդեպ։
Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի շրջանները, իրենց ողջ պատմամշակութային հարստությունից բացի, ունեն նաեւ հարուստ ու բազմազան խոհանոց։