Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի ծիսա-պաշտամունքային հուշարձաններ էին կառուցում մեր նախնիները հազարավոր տարիներ առաջ:

Մեգալիթյան կառույցներ

Դրանք դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային հնագույն կառույցներ են, կատարված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից։

Մեգալիթյան կառույցները վերաբերվում են հիմնականում էնեոլիթին և բրոնզե դարին, տարածված են աշխարհով մեկ:

Լայն տարածում ունի նաև Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում: ՀՀ-ում շատ կան մեգալիթյան հուշարձաններ և օր օրի պեղումների արդյունքում շատանում են»:

Նշենք այդ հուշարձաններից մի քանիսը՝ կրոմլեխ, որը նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է, վիշապաքար, որը մեգալիթյան հուշարձան, քարակոթող է, դոլմենը հնագույն դամբարանային կառույց է, մենհիրը նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող է՝ նվիրված նախնյաց հիշատակին։

 

Հայ ժողովրդական «Ախ, մարալ ջան» երգն է