ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել, որից մեջբերումներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․ «Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հնչեցված հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում ու չկա որևէ երաշխիք: Բայց տեղի ունեցողը նաև այն բանի հետևանք է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ:

Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո: Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը: Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար: Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը»:

Արևմտյան Հայաստանի խորհրդարանը ներկայացնում է Արցախի մասին օրենքը, որը հաստատվել է 24.02.2021թ.