Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը: ԱՄՆ դիրքորոշման մասին՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը, մասնավորապես, ասել է.

«ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի վարչապետի հետ: Նրանք քննարկել են այն դրական զարգացումները, որը մենք տեսանք վերջին օրերին ու վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասում: Պետքարտուղարը խոսել է այն մասին, որ մենք պատրաստ ենք աջակցել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Նա նաև վերահաստատում է, ինչպես դուք լսել եք ինձանից և ուրիշներից, մեր պատրաստակամությունը ներգրավվելու երկկողմանի ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացնում կից հղումով.