Հունիսի 1-ից  3-ը Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում կազմակերպվելու է  առաջին գաստրոփառատոնը՝ հայտնի խոհարարների մասնակցությամբ։

Փառատոնին կմասնակցի 70 խոհարար՝ 5 երկրների տարբեր շրջաններից, որտեղ կներկայացվեն Վանի հայկական խոհանոցում տեղ գտած ուտեստները, կանցկացվեն խոհարարության մրցույթներ։

Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում,  հատկապես տարվա այս շրջանում, նմանատիպ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, և շատ հայանպաստ կլիներ, եթե այսպիսի փառատոներ իրականացվեն ոչ միայն մեր բռնազվթված հայրենիքում, այլև աշխարհի այն երկրներում, որտեղ հայեր են ապրում։