Մայիսի 24-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը, թվագրում հանուն պահպանության» խորագրով անգլալեզու կայքի շնորհանդեսը:

Կայքի ստեղծման նախագծի հեղինակները միջազգային փորձագետ Ասպետ Գոչիկյանն ու Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար, ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանն են, որոնց աջակցել է հուշարձանագետ Գագիկ Սարգսյանը: Կայքը ստեղծվել է Հայ բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ:

Ասպետ Գոչիկյանի խոսքով՝ նպատակ են ունեցել ստեղծել այնպիսի կայք, որը հասանելի կլինի օտար վերլուծաբաններին և նրանց ուսումնասիրությունների համար աղբյուր կհանդիսանա:

«Հուշարձանների մասին տեղեկությունները կուտակել ենք ԱՀ Կառավարության ծրագրով կազմակերպված «Արցախի պատմամշակութային հուշարձանների հաշվառում և գոտիավորում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքում: Կազմել ենք մոտ 4000 հուշարձանների մասին տեղեկությունների ցուցակ: Մեր աշխատանքների ընթացքում գտել ենք նաև ամրոցներ, և միայն Քաշաթաղի շրջանում հայտնաբերել ենք 37 ամրոց, Քարվաճառի շրջանում` 10 ամրոց»,-նշել է հնագետ Գագիկ Սարգսյանը:

Հայ ժողովրդական «Էս առուն ջուր է գալիս» և «Երկինքն ամպել է» երգերն են