2022 թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ԱԺ հերթական 22-րդ նիստը, որին մասնակցեց տասնութ  պատգամավոր: Քննարկվել են օրակարգային հարցեր․

1․Օրենքի նախագիծ թիվ 2022-03-12 (Պետություններ, որոնք ճանաչել են Հայաստանի Հանրապետության  անկախությունը՝ Արևմտյան Հայաստանի տարածքում)

2.ԱՀՀ ԱԺ-ի  ներքին կանոնակարգի հետ կապված աշխատանքներ՝   

Մայիսի 28-ի  7-րդ գումարման  նիստի  ընթացիկ հարցերի քննարկում

Նիստը բացվեց նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթով, քանի որ յպատգամավորների խնդրանքով յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա նիստին  ելույթ է ունենում պարոն Արմենակ Աբրահամյանը։  

Ելույթից հետո նախագահը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև պետական խորհրդանիշերի կիրառման ձևաչափը։