Սեպտեմբերի 12-ից  Դերսիմի նահանգապետ նշանակված Քենան Գյուվենը սկսել էր «Յուրաքանչյուր գյուղում մեկ մզկիթ» նախագիծը։ Այժմ էլ ուծացման կենտրոններ են հիմնում գավառներում և քաղաքի տարբեր հատվածներում։

Նշելով, որ Դերսիմում պետության կողմից իրականացվող ձուլման քաղաքականությունը շարունակում է օրեցօր ավելանալ, Դեմոկրատ Ալևիների Միության համանախագահ Մուսա Քուլուն ասաց, որ պետության նպատակն է ոչնչացնել դերսիմցիների հավատքը, լեզուն և հիշողությունը՝ մարդկանց կենցաղում իսլամական ծեսերը ամրապնդելու միջոցով։ Պետությունն իր վստահած՝ այսպես կոչված, «ալևիների» հետ փորձում է վերջ տալ Դերսիմում ալևիությանը։ Պատահական չէ, որ միայն Դերսիմից դեպի Մեքքա  ուխտագնացության են ուղարկել 500 առաջնորդի, որոնք ժողովրդի լեզվով կոչվում են Alevi dede (Ալևի պապ)։

«Պետությունը փորձում է վերջ տալ ալևիականությանը Դերսիմում՝ մշակելով տարբեր քաղաքականություններ»,-ասել է Ալևիների եվրոպական միությունների կոնֆեդերացիայի իրավահավասար նախագահ Նևին Քամիլաղաօղլուն և հավելել. «Մենք լավ գիտենք, թե ինչպես են Դերսիմի  Ջեմևիում (Ալևիների հավաքատեղի, խմբ․) աշխատում պետականամետ մարդիկ՝ համագործակցելով համայնքի Alevi dede (Ալևի պապ) ներկայացող մարդկանց հետ։ Այս ամենը միտված է Դերսիմի սոցիալական կառուցվածքի փոփոխությանը։ Մենք գիտենք նաև, որ այնտեղ երիտասարդներին ուղղորդում են դեպի հանցագործ աշխարհ»։