Արևմտյան Հայաստանի Մալաթիայի Հարունուշաղը գյուղում տեղի կունենա հանրային հանդիպում՝ կապված գյուղում կառուցվելիք ոռոգման ջրամբարի և հանքավայրի հետ։  Մալաթիայի բնապահպանական հարթակը հանդիպումից առաջ կոչ է ուղղել հանրությանը՝ ասելով. «Մենք հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են շրջակա միջավայրի պահպանության համար՝ աջակցելու մեր արդար պայքարին»։

Նշենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացը սկսվել է, որի շրջանակում մասնագետներից կազմված պատվիրակությունը կժամանի վերոնշյալ գյուղի տարածք և ուսումնասիրությունից բացի, լսումներ կանցկացնի բնակիչների և հավաքի մյուս մասնակիցների հետ։ 

Միանալով այս կոչին և  դատապարտելով  ցանկացած ոտնձգություն բնության հանդեպ, Արևմտյան Հայաստանի կառավարությունը կտրականապես դեմ է իր տարածքում տեղի ունեցող ցանկացած անօրինական գործունեության։

 

Հայ ժողովրդական «Ալագյազ սարն ամպել ա» և «Խնկի ծառ» երգերն են