Թանգարանային գիշերը Western Armenia TV-ն հյուրընկալվեց Եղիշե Չարենցի գրականության  եվ արվեստի թանգարանում: Թանգարանի տնօրենը և աշխատակիցները ներկայացրեցին հետաքրքիր դեպքեր ու փաստեր մեծ բանաստեղծի կյանքից, ցուցադրեցին թանգարանում պահվող այնպիսի կարևոր իրեր, ինչպիսիք են Սայաթ Նովայի քամանչան և դավթարը, Չարենցի հայտնի լուսանկարը, որը սրահում ցուցադրվել է նրա մահից հետո միայն:

Սրահում է ցուցադրվում նաև Կոմիտասին նվիրված իր պոեմը, որը պահվել է երիտասարդ նկարչուի Ռեգինա Ղազարյանի  շնորհիվ: 

Այս տարի լրացավ Չարենցի 125 ամյակը, իսկ թանգարանը այս տարին հայտարարեց Չարենցյան տարի: