Կոստանդնուպոլսի Էսենլեր թաղամասում  թաղապետի որոշմամբ, ով գործող իշխանության ներկայացուցիչն է,  բնակչությունից գաղտնի քանդվել է Ալևիների սրբատեղի համարվող և նրանց հավաստմամբ՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզմանը։ Սրբատեղին քանդվել  է քաղաքային վերափոխման ծրագրի տարածքում գտնվելու հիմնավորմամբ։ 

Նշված թաղամասում բնակվում է շուրջ 80 հազար Ալևի, որոնց հավատքի և իրավունքների հանդեպ կատարված այս ոտնձգությունը բողոքի ալիք է առաջացրել:

Թաղապետարանի պաշտոնյաները նույնիսկ մեղադրել են Ալևի համայնքի առաջնորդներին՝ իրենց խաբելու համար, պնդելով, որ քանդված կառույցի հիմքում ոչ մի գերեզման չկա։