Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դելի անունով քարտեզագետի աշխատանքն է ցույց տվել, որտեղ  Հայաստանը ձգվում է մինչև Քուռ գետի ափը, իսկ այն մասը, որտեղ այսօրվա Ադրբեջանն է, Շիրմա խանությունն է: Այս քարտեզը 1662 թվականի է, ցույց է տալիս Փաքր Ասիայի տարածքը, իսկ Արևելքում գրված է Մեծ Հայք:

Քարտեզագետը ներկայացրել է «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքում տեղ գտած 50-ից ավելի քարտեզներ:

Նրա խոսքով՝  այդ բոլոր քարտեզներում, որտեղ մեր տարածաշրջանն է, Հայաստան անունը կա: Եթե անգամ պետություն չի եղել, հայերը ապրել են՝ գրված է Հայաստան: Այդ տարածաշրջանում կա Պարսկաստանը, 15-րդ դարից հետո՝ Թուրքիան, իսկ Ադրբեջանը ոչ մի քարտեզի վրա գոյություն չունի:

Նշենք, որ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գիրքը լույս է տեսել Հայաստանում։  Նիդերլանդների համալսարաններում և գրադարաններում ևս այս գիրքն արդեն հասանելի է: Գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է։