Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա:

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը` ներկայացնելով մի շարք դիտարկումներ։

«Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը չի կարգավորվել, որն ընդունում է ողջ աշխարհը: Իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը:

Հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է: Այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի:

Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից: 

Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»,-գրել է Արտակ Բեգլարյանը: