Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։

Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը, մոտավոր հաշվարկներով, կառուցվել է 364 թվականին:

Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի հիմնապատվանդանը և բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Նշենք, որ Հայաստանում կա 14 արգելոց-թանգարան, որոնցից 8-ը պատմամշակութային արգելոցներ են։