Արևմտյան Հայաստանի  Աժ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստին բացման խոսքով հանդես եկավ Խորհրդարանի նախագահ Նելլի Հարությունյանը՝ հաստատելով ներկա և բացակա պատգամավորների ցանկը։ Նիստին ներկա էին 30 պատգամավոր, բացակայում էին 19-ը։

Նիստի ընթացքում ներկայացվեց նոր պատգամավորի  թեկնածություն, որը հաստատվեց միաձայն։ 

ԱԺ պատգամավորական  հանձնաժողովները, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահները  ներկայացրեցին հաշվետվություն ընթացիկ ժամանակահատվածի վերաբերյալ, որին հաջորդեց ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանի հաշվետվությունը։

Քննարկվեցին նաև ներքին կանոնակարգում հնարավոր  նոր փոփոխութիւններին  և ընթացիկ տարում կատարվելիք  նոր աշխատանքներին առընչվող հարցեր։

Երկրորդ նիստի ընթացքում  ելույթ ունեցան Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, վարչապետ Սեդա Մելիքյանը եւ նախարարությունների անդամներ՝ ներկայացնելով նախարարների և կառավարության կատարած  աշխատանքները:

Նիստի ընթացքում եղան մի շարք առաջարկություններ՝ սահմանադրական փոփոխությունների և այլ հարցերի վերաբերյալ։

Համաձայն Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Սահմանադրության 70-րդ հոդվածի՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի դեկտեմբերին լիազորությունների ավարտի հարցը բերվել է օրակարգ։ Հարցում է ուղարկվել  Ազգային ժողով՝ պարզելու հնարավոր թեկնածուների անունները։

Ազգային ժողովն ընդունել է նախագահ Արմենակ Աբրահամյանի՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը ներկայացնելու հնարավորությունը՝ իր ցանկության դեպքում։ 

Այս բոլոր հարցերին առաջիկայում մենք մանրամասն կանդրադառնանք։