Ադրբեջանը անաղմուկ և մանր քայլերով նվաճում է Սյունիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողության տակ։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ՝ հիմք ստեղծելով հաջորդական հարձակումների համար։ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը գրեթե ամենօրյա ռեժիմով անթաքույց կերպով խոսում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ իրենց հավակնությունների մասին՝ փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունը։

Այս փաստացի պատերազմական գործողություններին ի պատասխան ՀՀ դե ֆակտո իշխանությունը դիմում է «միջազգային հանրություն» գոյություն չունեցող կողմին, որպեսզի վերջիններս «գնահատական» տան Ադրբեջանի թշնամական գործողություններին ու նորից խոսում «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթության մասին, որի պատճառով մենք արդեն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից հետո։