Վարազգոմի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Մերիկ և Ղուշչի գյուղերի միջև, Աղավնագետի ձախ կողմում։

Եկեղեցին վթարային վիճակում է, բայց դեռևս կանգուն։ Վարազգոմի եկեղեցի երկխորան-գմբեթավոր, խաչաձև, եզակի հորինվածքով չափազանց ուշագրավ ու արժեքավոր մի եկեղեցի է։

Վարազգոմի եկեղեցու առաջին նկարագրությունը տրվել է 1982թ.: Հայտնի է, որ խաչաձև-գմբեթավոր հորինվածքը հայ ճարտարապետության մեջ բավական տարածված է եղել հատկապես վաղ միջնադարում։ Եզակի այս տաճարը՝ Վարազգոմը, կառուցված է կոփածո և սրբատաշ քարերով, կրաշաղախով։ Ներքուստ սվաղված է։ Արտաքուստ կրում է 16-17-րդ դարերի նորոգման հետքեր։ Եկեղեցին չի տուժել Արցախյան երկու պատերազմների ժամանակ: Սակայն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո եկեղեցին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։