«Միջագետքի բնապահպանական շարժում» կազմակերպությունը գրավոր հայտարարություն է տարածել Արևմտյան Հայաստանի տարածքում անտառահատումների և բնության թալանի վերաբերյալ։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ բնության նկատմամբ իրականացվող շահույթ հետապնդող քաղաքականությունը լուրջ հետևանքներ կունենա ողջ երկրագնդի համար։

Հայտարարության մեջ, որտեղ ուշադրություն է հրավիրվել տարածաշրջանում անտառների ոչնչացման և անտառային հրդեհների վրա, նշվում է, որ պատերազմները նույնպես էկոլոգիայի ոչնչացման պատճառ են և սպառնում են կենդանական աշխարհին։

Բացի այդ, «անվտանգության» անվան տակ կատարվող ծառահատումները, դրանց տեղում ոստիկանական բաժանմունքների ու սահմանամերձ ոստիկանատների կառուցումը կարելի է դիտարկել որպես տարածաշրջանում սոցիալական ճնշման կոնկրետ գործողություն։

Արևմտյան Հայաստանը, համակարծիք լինելով վերոնշյալ կազմակերպության հայտարարությանը,  ևս մեկ անգամ հադես է գալիս խիստ քննադատությամբ՝ իր սեփական տարածքներում բնության և էկոլոգիայի դեմ կատարվող ցանկացած ոտնձգության հանդեպ։

Արեւմտյան Հայաստանի բնույթի (Անահիտի) ոչնչացումը հարձակում է բնիկ ազգի գենետիկական ռեսուրսների վրա։

Որպես մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և մշակութային բազմազանության միջկառավարական կոմիտեի անդամ ՝ Արևմտյան Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել իր տարածքում բոլոր նման չարաշահումները։