Դադյան ընտանիքը տարբեր ոլորտներում ներդրում ունեցած հայկական ընտանիքներից մեկն է: Պետրոս բեյ անունով մի հայ Արևմտյան Հայաստանի Երզնկայի Կամարակապ գյուղից 1650 թ. գաղթում է Կոստանդնուպոլիս և զբաղվում ոսկերչությամբ: Օսմանյան Սուլթան Սելիմ Երրորդը նրա հորեղբայր Դադ Առքել  (Առաքել) Ամիրային տալիս  է գլխավոր վառոդագործի պաշտոնը, իսկ ընտանիքը կոչում նրա անունով՝ Դադյան:  Դրանից հետո ընտանիքի տարբեր անդամներ զբաղեցրել են տարբեր պաշտոններ:

Դադյանները հիմնականում զբաղեցնում էին գլխավոր վառոդագործի պաշտոնը: Մահմուդ Երկրորդի հրամանով՝ ընտանիքը ազատվել է բոլոր տեսակի հարկերից:  Սուլթանը ընտանիքին նվիրում է հսկայական հողակտորներ, որոնց վրա Հովհաննես բեյը կառուցում է վառոդի գործարան, մի քանի եկեղեցիներ և դպրոց: Կոստանդնուպոլսի Դադյան հայկական դպրոցն ու Սուրբ Աստվածածին եկեղեցին դրանցից են:

Ընտանիքի հայտնի անդամներից են Արթին Դադյան փաշան: Արթին փաշան զբաղեցրել է կարևոր պաշտոններ դիվանագիտության ոլորտում, աշխատել արտաքին գործերի նախարարությունում, կայսրությունը ներկայացրել Եվրոպայում: Մահացել է 1901 թ.: 

Դադյանների մեծ գերդաստանի մի մասն այժմ բնակվում է Եվրոպայում և Ամերիկայում: