Մայիսի 29-ին Թբիլիսիում նշում են Վարդատոնը։ Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը Թբիլիսիում նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:

Վիրահայերը, ավելի քան մեկ դար առաջ հաստատված կարգի համաձայն՝ Հովհաննես Թումանյանի տնից երթով իջել են աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհել, ապա շարժվել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել մեծն աշուղի հիշատակին։

Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այնուհետև այն դարձել է ավանդական:

 

Հայ ժողովրդական «Գարուն ա» երգն է

https://www.youtube.com/watch?v=MUp-608Dzl8