Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Արցախում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Դեսպանն ասել է, пր  Արցախի կարգավիճակը շարունակում է չլուծվшծ մնալ։ 

«Ի վերջո, վերջնական կարգավորման, խաղաղության պայմանագրի հարցերը պետք է լուծվեն, և Մինսկի խմբի համանախագահները պետք է դրանпւմ դեր խաղան», ասել է Շարփը։

Այսպիսով, Մեծ Բրիտանիան միանпւմ է Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որոնք ռուս-թուրքшկան համաձայնությունները եւ եռակողմ հայտարարությունը չեն ընդունում որպես կարգավորում։

Ռուսաստանը Մինսկի խմբի, ՄԱԿ-ի եւ այլ կառույցների դերը տեսնում է բացառապես հումանիտար հարցերпւմ, բացառելով քաղաքական բաղադրիչը: Ռուսաստանը չի դшտապшրտել եւ չի պահանջել թուրքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Ըստ էության, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արձանագրում են հենց այս հանգամանքը, համարելով, որ ռուս-թուրքական համաձայնություններն ագրեսիա են Հայաստանի դեմ: