Հունական հայտնի պարբերականը գրում է, որ վերջերս Էգեյան ծովի հունական կղզիների մոտ նկատվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք Թուրքիայում անցկացվող «Efes 2022» զորավարժությունների ընթացքում:

«Թուրքիան Ադրբեջանին ծանոթացնում է Էգեյան ծովի շրջակա միջավայրի հետ,  որպեսզի անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն իր պարտքը մարի Թուրքիայի առաջ Արցախում տարած հաղթանակի համար: Առանց Բայրաքթաների կիրառման, այդ պատերազմը կավարտվեր ադրբեջանցիների պարտությամբ»,- նշում է հունական պարբերականը:

Վերջինս հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Բաքվում անցկացրած ռազմական փառատոնին Էրդողանը կրկին uադրիչ հայտարարություններ հնչեցրեց Հունաստանի հասցեին: Հիշեցնենք, որ վերոնշյալ զnրավարժությունների շրջանակներում թուրքական կnրծանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը և թռչել հունական տարածքի վրայով։