Հոգոց կամ Հոգեաց վանքը 6-րդ դարի կառույց էր։ Գտնվում էր Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Շատախ գավառում։ Ըստ ավանդույթի՝ որպես կուսանոց հիմնվել է Բարդուղիմեոս առաքյալի կողմից, Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարի տեղում։ IV դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը XVII դարում հայտնի գրչության կենտրոն էր, 1730-65-ին՝ վերակառուցվել, 1895-ին ավերվել է, 1904-ին կրկին վերանորոգվել է։ Ցեղասպանությունից հետո վանքը լքվել և ամբողջությամբ հողին է հավասարեցվել զինվորականների ու գանձագողերի կողմից: