Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն` պատմական արդյունք գրանցելով հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ֆրանսիայից Լունես Համրաունի հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով: Հովհաննես Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է պանծալի հայ մարզիկին և մաղթում նրան նոր հաղթանակներ և նոր բարձունքներ։

Adana Project feat. Andre Simonian- Թարմ ծաղիկներ