Դերջանը գավառ է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում:

Գտնվում է Եփրատի վերին հոսանքի և նրա ձախակողմայն վտակ Դերջանի հովտում։ Նշանավոր գագաթներն են Մարիամը, Պախրը, Խաչը, Խալխալը։ Դերջանը հնուց ի վեր հռչակված էր արգավանդ վարելահողերով, հացահատիկի ընտիր տեսակների մշակմամբ։

1915 թվականի մայիսին թուրք ջարդարարները կոտորել են Դերջանի հայերի մեծ մասին, շատերին խեղդամահ արել Եփրատում, իսկ կենդանի մնացածներին բռնությամբ մահմեդականացրել։ Կոտորածից փրկված ավելի քան 1000 դերջանցիներ հաստատվել են Ռումինիայում և Բուլղարիայում, մասամբ՝ Ռուսաստանում, Ամերիկայում։ 

1916 թվականին ռուսական զորքերը երկրորդ անգամ ազատագրել են Դերջանը, սակայն թուրքերը 1918 թվականի հունվարին դարձյալ տիրել են այն։

Ներկայում Դերջանի տարածքը տրոհված է Երզնկա և Էրզրում նահանգների միջև։

Հայ ժողովրդական «Ամպել ա կամար-կամար» երգն էhttps://www.youtube.com/watch?v=P0uT38d3j5g