Ջավախքի Ասպինձա շրջանի հայաբնակ Դամալա գյուղն առանձնանում է տարատեսակ ավանդական ուտեստների պահպանման, պատրաստման և սերնդեսերունդ փոխանցման առանձնահատկությամբ։

Այս կոլորիտային գյուղում, որտեղ բնակիչները հաստատվել են 1828 թվականին, մինչև այսօր այնպիսի ճաշատեսակներ են պատրաստում, որոնք բնակիչներին են փոխանցվել Արևմտյան Հայաստանի Կարինից գաղթած նախնիներից։ Դամալացիները տիրապետում են ջավախքցուն հարիր լիառատ հյուրասիրությանը և անծանոթներին հարազատի պես պատվելու ունակությանը։  Ճաշերի անվանումները բավականին անսովոր են, սակայն դրանք ունեն իրենց բացատրությունները: Տարատեսակ համերի միախառնումից կազմված խոհանոցում կարող ենք հանդիպել քաղցրի ու թթուի, աղիի ու կծուի գեղեցիկ համադրմանը։