ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Սիրիայում ռազմական գործողությունը «կարող է հանկարծ սկսվել», հադես է եկել հայտարարությամբ։

Ըստ Փրայսի՝ ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճով եւ, մասնավորապես, քաղաքացիական բնակչության վրա դրա ազդեցության կապակցությամբ»: 

«Մենք շարունակում ենք պահպանել հրադադարի գործող գծերը։ Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա, որը կարող է սպառնալիքի տակ դնել դա։ Մենք կարևոր ենք համարում, որ բոլոր կողմերը պահպանեն եւ հարգեն հրադադարի գոտիները և ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ կդադարեցնի հարձակողական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ կդնի ԴԱԻՇ-ի դեմ արշավում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»,-ասել է Փրայսը: