Երաշտի պատճառով ցամաքած Մոսուլի ջրամբարի տարածքում ի հայտ է եկել Միտաննի կայսրությանը պատկանող 3400-ամյա  հնագույն քաղաք, որը հայտնաբերել են գերմանացի և քուրդ հնագետները։

Հայտնաբերված ընդարձակ բնակավայրում գտնվել են մի քանի խոշոր շինություններ, որոնք կարող են լինել Միտաննի կայսրության կարևոր կենտրոն հանդիսացող Զախիկու քաղաքի ավերակները: Կարճ ժամանակահատվածում հետազոտողները կարողացել են քարտեզագրել քաղաքը։ Խոշոր շինությունները, որոնք կազմված են պարիսպներից և աշտարակներից, բազմահարկ պահեստային շինությունից և արտադրական համալիրից, գտնվում են 2018 թվի կարճատև պեղումների ժամանակ հայտնաբերված պալատի շրջակայքում։