Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք այժմ տարվում են նրա կողմից։ Այս օրերին նա մասնակցում է «Մտավոր սեփականության միջազգային» կազմակերպության կողմից կազմակերպված կոնֆերանսին, որտեղ ներկայացնում է Արևմտյան Հայաստանի շահերն ու իրավունքները։ Մասնակցության նպատակը  Արևմտյան Հայաստանի  մտավոր սեփականությունը պաշտպանելն է՝ մշակույթ, ռեսուրսներ և այլն։  Պարոն Աբրահամյանը անդրադարձավ առաջին հանրապետության տոնին, պարզաբանելով դրա իրական խորհուրդը։

ԱՀՀ նախագահը նշեց, որ մոտ օրերս հանդիպում է ունենալու Ֆրանսիայի սենատի պատգամավորների հետ, որտեղ քննարկելու են այն ուսումնասիրությունը, որ պատրաստվել էր նրանց կողմից: Պարոն Աբրահամյանը  նրանց հետ հանդիպմանը կներկայացնի այն իրավաբանական փաթեթը, որի հիմքերը ճիշտ են և հավաստի։