Հունիսի 1-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ԱԺ 23-րդ նիստը, որին մասնակցեց 13 պատգամավոր: Քննարկվեցին օրակարգային հարցեր․օրինագծի ներկայացում, ընթերցում, քննարկում։ ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը ամփոփեց մայիս 28-ի լիագումար նիստը։
Արտաքին հարցերի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ուրուգվայը ներկայացնող ԱՀՀ պատգամավոր Պաբլո Թայլանյանը, ով ներկայացրեց իր մշակութային ծրագրի նախնական տարբերակը, որը քննարկվեց ԱԺ-ի և կառավարության կողմից։
Նիստի ամփոփման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը։
Վերջում պատգամավորներն ընդունեցին հաջորդ նիստի օրակարգը։