1997 թվականի նոյեմբերին նահանգապետարանի զեկույցի համաձայն՝ 1994 թվականին, արտակարգ դրություն հայտարարվելուն զուգընթաց, Դերսիմում տարհանվել է 183 ավան, 823 գյուղական բնակավայր, տեղահանվել է 41 հազար 939 մարդ։
Իրականում թուրքական պետության նպատակն էր ամայացնել Դերսիմի շրջանը՝ այրելով գյուղերը։ Մարդիկ այդ ժամանակ մնացին անօթևան, սկսվեց դժվարին գործընթաց։
“Մերջանի հովիտ” սոցիալական և մշակույթի ասոցիացիայի նախագահ Սեյֆի Չարեսիզը հետևյալ կերպ է խոսել 1994 թվականին իրենց գյուղի տարհանման և այժմ գյուղ վերադառնալու ցանկության մասին․«Մերջանի հովիտ սոցիալական և մշակույթի ասոցիացիան ստեղծվել է Կոստանդնուպոլսում՝ 2004 թվականին: Մեր միության ուժերով Կոստանդնուպոլսից բերեցինք մեր համագյուղացիներին և վրաններ խփեցինք հենց այն ժամանակաշրջանում, երբ 5 տարի շարունակ մարդկանց թույլ չէին տալիս մտնել Մերջանի հովիտ: Որպեսզի խրախուսենք մարդկանց վերադարձը և վերացնենք արգելքները, կազմակերպեցինք փառատոն։ Դերսիմում լուրջ ոտնձգություններ կան բնապահպանության ոլորոտւմ: Ապօրինի կառուցված Մերջան ՀԷԿ-ը փակելու և ջուրը կրկին մեր տարածքի ոռոգման համար օգտագործելու նպատակով այս տարի էլ կկազմակերպենք փառատոն։
Մեր ցանկությունն է, որպեսզի բոլորը վերադառնան իրենց ծննդավայրը և զարգացնեն տնտեսությունը։ Եթե մեզ հաջողվի դա անել, ապա կարող ենք միավորվել ընդդեմ հանքարդյունաբերության, անտառային հրդեհների և ջրամբարների կառուցման»: