Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում առաջինը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:

Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 155 կգ, սակայն հաջորդիվ բարձրացրեց 155 կգ և 160 կգ: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց հաջորդաբար 187 կգ, 194 կգ և նվաճեց ոսկե մեդալը: Երկամարտի 354 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայ մարզիկին և ցանկանում նորանոր հաղթանակներ։