Անի Հովհաննիսյանի «Թաքնված քարտեզ» ֆիլմի  պրեմիերայի  հանրային հեռարձակմանն օրեր են մնացել: Ֆիլմը  պատմում է  հայոց պատմությունը։

Վավերագրական ֆիլմը կհեռարձակվի մոտ 1000 անգամ՝ 2022 թվականի հունիսի 5-13-ը ՝ հիմնականում Բոստոնում,  Մասաչուսեթսից մինչև Ջունո եվ  Ալյասկա քաղաքներում:

«Թաքնված քարտեզ» ֆիլմը հանդիսատեսներին տանում է հայերի նախնիների հայրենիք, որի ընթացքում, ցեղասպանությունը վերապրածների ամերիկահայ թոռնուհու և շոտլանդացի հետախույզի պատահական հանդիպումը  այժմյան թուրքական պետության տարածքում վերածվում է արկածների, որոնց արդյունքում  նրանք բացահայտում են մի թաքնված քարտեզ։

«Թաքնված քարտեզ» ֆիլմը արժանացել է մեկ տասնյակից ավելի միջազգային մրցանակների և պարգևների, ինչպես նաև՝ 2021 թվականին «Փրայմթայմ Էմմի»-ի երեք մրցանակներին։