«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է․

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա։ Տեսանելի ապագայում ԼՂ խնդրի կարգավորումն անհնար է, քանի որ Արցախի ու Ադրբեջանի միջև կա դիրքորոշումների լուրջ հակասություն:  Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև հանրապետության՝ Հայաստանի կազմ մտնելու հարցը։ Ադրբեջանն այս պահին «իրեն ուժեղ է զգում», բացի այդ՝ այդ երկիրը ռազմաքաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից, այդ պատճառով Արցախի իշխանություններն ուղիներ են փնտրելու, որպեսզի «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց խնդիրները, իսկ հետագայում արդեն՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»։