
Հայերն ու չինացիները միմյանց գոյության մասին գիտեն անհիշելի ժամանակներից: «Հայաստան» բառը չինարենում հնչում է «Ya-mai-ni-ya», որը թարգմանաբար նշանակում է «Ասիայի գեղեցիկ աղջիկ»։ Հայկական աղբյուրներում, լեգենդներում և հեքիաթներում Չինաստանը կոչվում է Չենսի երկիր, Չինումաչին, Չինաստան։ Հավաստի տեղեկություններ կան, որ նույնիսկ մեր թվարկությունից առաջ հայերը առևտրային նպատակներով հաճախ են մեկնել Չինաստան և արտահանել մետաքս, ճենապակյա և այլ ապրանքներ։
Չինաստանում պահանջարկ ունեին հայկական դեղամիջոցները, բուսական ներկերն ու հանքանյութերը, հատկապես կարմիր ներկը՝ Որդան կարմիրը, որով ներկում էին չինական և հնդկական մետաքսի լավագույն տեսակները։
Հայ վաճառականները մետաքսի, նեֆրիտի և այլ ապրանքների առևտուր էին անում։
Հայկական Գառնի, Դվին, Անի, Ամբերդ ամրոցների պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական նյութեր (չինական ճենապակի, ցելադոնիտ):
Մետաքսի մեծ ճանապարհով Հայաստան են բերվել չինական տարբեր ապրանքներ, այդ թվում՝ արծաթե և ոսկյա թելերով ասեղնագործված գործվածքներ։
Որոշակի կապ կար միջնադարյան հայկական և չինական գեղանկարչության միջև։
Կիլիկյան դպրոցի մանրանկարներում կարելի է հանդիպել չինական վիշապների, առյուծ-շների, իսկ Վասպուրականի նկարներում՝ չինական կենցաղային իրերի պատկերների։
Չինաստանի մասին իրենց աշխատություններում գրել են Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Ստեփանոս Օրբելյանը և Կիլիկիայի թագավոր Հեթումը։
Նրանք մանրամասն նկարագրել են Ճենաց երկիրը, նրա բնությունը, մշակույթը, ժողովուրդներին և նրանց ավանդույթները:
Հայ իշխանական տոհմերի՝ Մամիկոնյանների և Օրբելյանների չինական ծագման մասին ավանդություն կա։
«Հայոց պատմություն» գրքում Խորենացին պատմում է, թե որտեղ և ինչպես է հայտնվել Մամիկոնյանների տոհմը. “… Շապուհի ժամանակներում ասվում էր, Մամիկոնյանների տոհմի նախահայրը Հայաստան է եկել հյուսիս-արևելքից՝ ազնվական ու մեծ երկրից և հյուսիսային ժողովուրդների մեջ առաջինից, այն է ՝ ճեններից ։ “
Չինաստանում հայկական առաջին բնակավայրերը սկսել են ի հայտ գալ 13-րդ դարի սկզբին՝ մոնղոլների կողմից Հայաստանը գրավելուց հետո։
Հետագայում հայերը թափանցեցին երկրի խորքերը, հասան Խաղաղ օվկիանոսի ափերը և հաստատվեցին Կանտոն քաղաքում (Գուանչժոու):
Հայերը ծանոթ էին Հնդկաստան և Չինաստան տանող երթուղիներին, տիրապետում էին տեղի լեզուներին, գիտեին տեղի բնակչության ավանդույթներն ու յուրահատկությունները։
Ուստի եվրոպացիներից շատերը նրանց վարձում էին որպես ուղեկցորդներ և թարգմանիչներ՝ հաջող ճանապարհորդության համար:
Այդ մասին 17-18-րդ դարերում մատնանշել է ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը։
Հայերը, օգտագործելով Չինաստանի իշխանությունների հովանավորությունն ու բնակչության համակրանքը, զգալի ազդեցություն ձեռք բերեցին երկրի տարբեր հատվածներում։ «Չինաստանը միշտ փակ է պահել իր դռները օտարների, հատկապես քրիստոնյաների համար, բայց հայը բացառություն էր և վայելում էր բացարձակ ազատություն։
Հայ վաճառականն այնքան սովորական երևույթ էր Չինաստանում, որ երկրից ազատ մուտք ու ելք անելու համար ճիզվիտ քարոզիչները քողարկվում էին հայ վաճառականների անվան տակ »,- գրում է Գ.Աճառյանը։
Ամենահայտնի չինահայերից էր Հովհաննես Ղազարյանը, ով հայտնի է Ջոն Լազար մականունով։ 19-րդ դարի սկզբին նա առաջինն էր, ով թարգմանեց Աստվածաշունչը չինարեն։ 19-րդ դարի վերջում Ռուսաստանը սկսեց կառուցել Արևելա-չինական երկաթուղին։ Այդ կապակցությամբ բազմաթիվ հայեր Ռուսաստանից, ինչպես նաև Սյունիքից և Արցախից տեղափոխվել են Չինաստան։ 20-րդ դարի առաջին կեսին հայերն ապրում էին Մանջուրիայում, Հարբինում, Հոնկոնգում, Շանհայում, Մակաոյում, Չանչունում։ Հարբինում ապրում էր մինչև 400 հայ ընտանիք, գործում էր հայկական եկեղեցի (հետագայում ավերվել է մշակութային հեղափոխության ժամանակ), կային նաև հասարակական կազմակերպություններ։
1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից հետո հայերի մեծ մասը լքել է երկիրը, մեկնելով հիմնականում՝ ԱՄՆ և Ավստրալիա։