ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրոնական ազատությունների վերաբերյալ վերջին տարեկան զեկույցը, որտեղ անդրադառնում է տարբեր երկրներում տիրող կրոնական ազատությանը: Նշելով  2021 թվականը, զեկույցի թուրքական բաժնում քննադատվել է կրոնական ազատությունների հանդեպ կառավարության գործելաոճը։

Զեկույցում ասվում է, որ սահմանադրությունը երկիրը հռչակում է որպես աշխարհիկ պետություն, ամրագրում է խղճի, կրոնի, մտքի և պաշտամունքի ազատությունը և արգելում է կրոնական հողի վրա խտրականությունը։ Զեկույցն անդրադարձել է կոմիտեի իրավասություններին ու պարտականություններին՝ նշելով, որ հիմնականում այն նպաստում է իսլամի զարգացմանը՝ զարկ տալով իսլամական ուսումնական հաստատությունների ստեղծմանը։ 

Զեկույցում նշվում է նաև, որ կառավարությունը շարունակում է սահմանափակել ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայ ուղղափառ քրիստոնյաների, հրեաների և հույն ուղղափառ քրիստոնյաների իրավունքները:

Զեկույցի համաձայն՝ այս տարվա հունվարին հայ քրիստոնյա պատգամավորը դատապարտել է Քյութահիայի՝ 17-րդ դարի հայկական եկեղեցու քանդումը, որը պաշտպանված էր օրենքով: Անդրադարձ է արվել նաև Ալևի փոքրամասնության, քրդերի և տարբեր այլ ազգերի կրոնական իրավունքների հանդեպ կատարվող ոտնձգություններին։