Բաքուն ռուսական կողմին առաջարկել է Դադիվանքում հայ հոգևորականներին փոխարինել Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Բաքվի թեմի հոգևորականներով։ Այս հարցում իր ազդեցությունն ունի Բաքվի թեմի վարչակազմի քարտուղար արխիմանդրիտ Ալեքսիյ Նիկոնորովը: Նա այս ծառայությանը նշանակվել է 2021-ի հոկտեմբերի 24-ին:

 Արցախի պարագայում Բաքվի քայլերն ուղղորդվում եւ հովանավորվում են Մոսկվայից՝ պատրիարքարանի Բաքվի թեմի միջոցով։ Նպատակը հայ հոգեւոր կենտրոնները քաղքեդոն դավանափոխության ենթարկելն է՝ «Աղվանից եկեղեցի» բացելու եւ տոմոսի համար Պոլսի Տիեզերական պատրիարքին դիմելու կոչերով։ Սա համահունչ է Հայ եկեղեցու դեմ Ռուսաստանում դարավոր հալածանքների, հայատյացության ոգուն։

Դադիվանքն այս գործընթացի սկիզբն է։ Հայ հոգեւորականների մեկուսացումը, ուխտագնացության արգելումը տեղի է ունենում Մոսկվայի ու Բաքվի համաձայնությամբ՝ հայ ինքնության, հայկական ժառանգության ոչնչացման արշավի ծիրում։

Արևմտյան Հայաստանը երբեք չի ընդունի  Դադիվանքի  “աղվանացումը” որևէ մեկի կողմից։ Ի հեճուկս շատերի կարծիքի՝ Արևմտյան Հայաստանի  հիշողությունը մնում է անձեռնմխելի: Եթե այդ  որոշումը մնա ուժի մեջ, կարող է խորը սպի դառնալ ժողովուրդների միջև։