Սինայի թերակղզում հայտնաբերվել է շուրջ 110  հինավուրց hայերեն գրություններ։

5-րդ դարի արձանագրությունները վկայում են այն մասին, որ հայերը ի սկզբանե սիրել են ճամփորդել ողջ աշխարհով։ Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի խոսքով՝ «հայկական գրությունների քանակն ու տարածումն ապշեցնում են։

Դատելով գրաֆիտի գրելու իրենց հակվածությունից՝ հայերը Սինայի քրիստոնյա ուխտագնացների ամենաակտիվ խմբերից մեկն էին։ Սակայն ապշեցնող է ոչ միայն արձանագրությունների քանակը, այլև տարիքը»:

Արևմտյան Հայաստանի ամենահին հայկական գրությունը թվագրվում է մեր թվարկության 490 թվականով Տեկորում՝ Կարսից հարավ-արևելք։ Պահպանված ամենահին ձեռագրերից մեկը Մլքեի թագավորից, այսպես կոչված ավետարանն է, որը թվագրվում է մ.թ 862 թվականով։ Սակայն Նազարեթում Ավետման կաթոլիկ բազիլիկայի տակ գտնված տապանաքարը, որտեղ մեծացել է Հիսուսը, պարունակում է հայերեն գրություն, որը թվագրվում է 447 թվականով։

 

 

Հայ ժողովրդական «Ծիրանի ծառ» երգն է