Սիսը բերդաքաղաք է Արևմտյան Հայաստանի Դաշտային Կիլիկիայում` Ադանա նահանգի Քոզան գավառում: Քաղաքին  շրջապատում են Դաշտային Կիլիկիայի ընդարձակ ու բարեբեր դաշտերը՝ նարնջի, կիտրոնի, նշենու, ձիթապտղի, խաղողի և այլ պտուղների, տեսակ-տեսակ բանջարեղենի ճոխ ու զեղեցիկ այգիներով ու բրնձի ցանքատարածություններով: Սիսը հիշատակվում է հնագույն ժամանակներից: 

Քաղաքը ստրատեգիական աեսակետից հարմարավետ դիրք ուներ՝ գտնվելով ծովափից հեռու: Նրա տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը նպաստում էին քաղաքով անցնող գլխավոր առևտրական ճանապարհները: 

Սիսն ավելի գեղեցկացավ ու կառուցապատվեց Հեթում Ա-ի թագավորության տարիներին (1226-1270թթ.) ու նրա հաջորդների ժամանակ: 

Քաղաքի մոտ` անմատչելի Սիս լեռան վրա էր գտնվում հայերի ձեռքով կառուցված Սսի հզոր ու ամրակուռ բերդը, որը  անվտանգության հուսալի երաշխիք էր։

Սիսը նաև խոշոր կրոնական կենտրոն էր, քաղաքում տարբեր ժամանակներում կառուցվել են մեկուկես տասնյակի չափ եկեղեցիներ։ Քաղաքն ուներ նաև մայրաքաղաքին վայել բարձրագույն դպրոցներ։

Սսի հայերը մեծապես տուժեցին 1909 թ. կոտորածներից, իսկ 1915-18 թթ. զանգվածաբար ոչնչացվեցին կամ տարագրվեցին թուրք ջարդարարների կողմից: