«Պատգամ Արեւորդեաց»

13-րդ դարի սկիզբնական տարիներին, Հայկազուն Արեւորդիներին առաջնորդում էր Քուրմ Հմայակ Հավատարը: Նրանից մեզ են ժառանգվել մի քանի նամակներ, որոնց միջոցով նա փորձել է առաջնորդել զանազան Հայկազունյաց համայնքների, նրանց Հայկական հավատամքում գոտեպնդելու նպատակով: Ստորեւ, թարգմանաբար ձեզ եմ ներկայացնում նրա նամակներից մի հատված, հղված «Սիսական նահանգի» և «Եղեգնյաց Ձորի» Հայկազուն Արեւորդիներին: Այդ տարիներին եկեղեցին ահավոր հարկեր սահմանելով գյուղացիների վրա, շատ ծանր իրավիճակում էր հայտնել ժողովրդին: Գյուղացիների մեծամասնությունը գոյատևելու նպատակով, փորձում էր դառնալ վանական և բնակվելով վանքերում, օգտվել գյուղացիներից գանձված «բարիքներից»:

Սուտը, խաբեբայությունն ու երեսպաշտությունը դարձել էր համատարած արժեք, գյուղերը դադարկվում էր տղամարդկանցից, որովհետև վանքերում ընդունվում էին արական սեռի ներկայացուցիչները, հետևաբար բազմաթիվ արտաքին վտանգներին դիմադրել չկարողանալով, երկիրը հնազանդվում էր ցանկացած արտաքին բռնակալի քմահաճույքներին ու այդ կարգը պահպանում և բիրտ ուժով պաշտպանում էր եկեղեցին, դառնալով արտաքին բռնակալների հարկահավաք ինստիտուտը:

«Այս բանն եմ ասում եւ վկայում մեր սրբազան նախնիներով. դուք այլեւս չընթանաք այնպէս, ինչպէս որ քրիստոնեաներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. նրանց մտքերը մթագնուած են, եւ իրենք օտարացած են հայկական Դիցերին ու իրենց նախնիներին՝ իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է։ Նրանք իրենց կապը կտրեցին Հայկական արմատների հետ եւ ագահութեամբ անձնատուր եղան հանցանքի եւ ամէն տեսակ նենգ գործերի։

Բայց դուք այսպէս չսովորեցիք մեր Նահապետ Հայկից ու սրբազան Արքա Քրմապետերից. հեռո՛ւ վանեցէք ձեզնից այլադաւներին ու ազգադաւներին, մի ապրեք նրանց կենցաղով, այն, որ ապականուած է խաբեբայութեամբ. նորոգուեցէ՛ք ձեր մտքով, խոսքով ու գործով ու ամուր կրեցէք Հայկի դաւանանքը, որ ստեղծուած է ըստ Սուրբ Դիցած՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ։ Ուստի դէ՛ն գցեցէք ստախօսութիւնն ու այլադաւութիւնը. իւրաքանչիւրը թող իր բարեկամին ասի ճշմարտութիւնը Հայկ Հաւատար Նահապետի մասին, որովհետեւ մի ընտանիքի անդամներ ենք, մի Նահապետի զարմեր, որով էլ կոչւում ենք Հայկազուններ։ Համախմբուեցէք ձեզ առաջնորդող Քրմերի և Մոգպետերի շուրջ, մինչեւ այն երանելի օրը, որ կրկին մեր գլխին ունենանք Հայ Քրմապետ Արքայի պսակը»:

Քուրմ Յարութ Առաքելեան