Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը։
Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության երկումոտեցմամբ` 167 կգ և 171 կգ, դարձավ առաջատար և նվաճեց այս վարժության ոսկե մեդալը: Հրում վարժությունում Հովհաննիսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 203 կգ և 206 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն արժանացավ արծաթե մեդալի:
Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք։
Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայ մարզիկներին՝ մաղթելով նրանց նոր հաղթանակներ։