Ալևիական Փիր Սուլթան Աբդալ մշակութային ասոցիացիայի Խնուս գավառի մասնաճյուղի ղեկավար Յաշար Չելիքը հայտնել է, որ շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառով ալևիական գյուղերը արագորեն դատարկվում են։ Նրա խոսքով՝ 38 ալևի գյուղերից մեծ մասում մնացել է ընդամենը երկու-երեք տուն, իսկ տեղի բնակչության ապրուստը համարվող անասնապահությամբ այլևս  զբաղվող չկա։

Նշելով, որ գյուղերում այլևս չկա կաթի արտադրություն, Յաշար Չելիքը քննադատել է նաև պետության ֆերմերային քաղաքականությունը. «Մեր արոտավայրերն էլ հիմա անբավարար են։ Արոտավայր ունեցող գյուղերի հողերը մոտ 4 տարի է վարձակալված են պետության կողմից։ Ուրֆայից, Տիգրանակերտից կամ այլ գավառներից եկողները կարող են գնել այն արոտավայրերը, որոնք հանված են մրցութային վաճառքի։ Այս պատճառով մեր գյուղի բնակչության մեծ մասը հեռացել է։ Արտագաղթը միշտ էլ եղել է, բայց 2015-ից հետո այն ավելի ակտիվացավ։ Երբ բնակչության թիվը քիչ է, մենք չենք կարող նախկինի պես մեր կրոնական ծեսերը կատարել, համատեղ աղոթք կարդալ։ Մեր կրոնավոր առաջնորդը՝ փիրը, նույնպես հազվադեպ է գյուղ այցելում»։