ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 6-ին պաշտոնական այցով մեկնել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը:

Հոբելյանական միջոցառման շրջանակում հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի է ունենալու տոնական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ և հայաստանյան հանրահայտ կատարողներ։ 

Միջոցառման ծրագրում ներառված են նաև պաշտոնական ելույթներ հայկական կողմից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար կազմից:

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև նախարարի և նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ մշակութային միջոցառման իրականացումը միտված է հայ մշակույթի հանրահռչակմանն ու հայ-ֆրանսիական մշակութային կապերի խթանմանը: