Ըստ Չիկագոյի Գլոբալ հարցերի խորհրդի ավագ աշխատակից և ամերիկացի դիվանագետ Էլիզաբեթ Շաքելֆորդի՝ 2002 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրվելուց հետո Արևմուտքում կարծում են, որ Թուրքիան փոխվել է:

Դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի հակաժողովրդավարական բնույթը վատ է անդրադառնում ՆԱՏՕ-ի համար և դա խաթարnւմ է դաշինքի անվտանգnւթյnւնը։

«Թուրքիայի նախագահը խաղում է երկու կողմերում և Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ: Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումը , ամենամեծ հարվածն էր ՆԱՏՕ-ին», — հավելել է նա:

«Եթե ​​ՆԱՏՕ-ում արդեն չեն վստահում Թուրքիային, ինչը ակնհայտ է ՝ ապա պետք է դիտարկել նրանից ազատվելու տարբերակը», — եզրափակել է դիվանագետ Էլիզաբեթ Շաքելֆորդը: