Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում պետական սեփականություն հանդիսացող շուրջ 1300 հուշարձաններից առավել վտանգված են 60-ը: Պատճառների թվում նաև հաճախակիացած երկրաշարժներն են։

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանություն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ծառայության պետ Վալերի Նազարեթյանը նշեց, որ գրանցված վերջին ցնցումները մարզում ամենալուրջ խնդիրն առաջացրել են Կրասարի եռաթռիչք կամրջի համար: Կամուրջը եզակի կառույց է: 1800-ականներին  կառուցված կամուրջն իր տեսքով նման է Կարս քաղաքի կամրջին։

Պետական ցանկում գտնվող հաջորդ հուշարձանը, որ ոչ միայն ցնցումների, այլ նաև ծածկ չունենալու պատճառով օրեցօր տուժում է՝ Գյումրու Երկաթուղայինների մշակույթի պալատի «Սասունցիների պարը» խճանկարն է, որի վրա նոր ճաքեր են առաջացել։ Այդ հանգամանքները նպաստում են խճանկարի քայքայմանը։