Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկեց Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթը նպատակ ունի բացահայտելու տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնելու Արամ Խաչատրյանի արվեստը։ 

Հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական՝ Արամ Խաչատրյանը ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին։ 

1915 թվականին երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։

1921 թվականին Արամ Խաչատրյան ընդունվում է Մոսկվայի «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։

Երկարատև ու տքնաջան աշխատանքի, ինչպես նաև բնատուր տաղանդի շնորհիվ Արամ Խաչատրյանին հաջողվում է դառնալ համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր՝ ով կարողացավ ողջ աշխարհին լսելի ու սիրելի դարձնել հայկական մեղեդին՝ դասական մոտեցմամբ։

Կոմպոզիտոր լինելուց բացի 50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։

Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»։

 

Aram Khachaturian — Masquerade Suite — Waltz