
Մայիսի 28-ին տեղի ունեցավ Արեւմտեան Հայաստանի ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցում էին ԱՀՀ պատգամավորներ, ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը և կառավարության անդամներ: Նիստը վարում էր ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը:
Մեկ րոպե լռությամբ, և «Զարթնիր լաօ» Արևմտյան Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարելուց հետո, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը Նելլի Հարությունյան ներկայացրեց նստաշրջանի օրվա նախաբանը և կարգը։
Նիստի սկզբում պատգամավոր Սիմոն Տարոնյանը ներկայացրեց ԱՀՀ քաղաքացի Ասադուր Բալքըսին՝ որպես պատգամավորի թեկնածու, ով միաձայն ընտրվեց ԱԺ պատգամավոր Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների հովանավորության 30 ստորագրությունները ներկայացնելուց հետո։
Ասադուր Բալքըսը ծնվել է Արևմտյան Հայաստանի Դերսիմ քաղաքում՝:
Ղեկավարել է տարբեր հասարակական կազմակերպություններ: Այժմ Դերսիմ Հայ Պլատֆորմի` Դերսիմի ներկայացուցիչն է, միաժամանակ գլխավորում է նույն հարթակին պատանող Հայ Դերսիմ մշակութային ամսագիրը, ինչպես նաև գլխավոր խմբագիրն է:
Արևմտյան Հայաստանը շնորհավորում է նորընտիր պատգամավորին և ցանականում նրան բեղուն աշխատանք:
Օրակարգի հաջորդ կետում ԱԺ նախագահը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հանձնաժողովները, որոնք են.
1.Իրավաբանական հանձնաժողով
2.Վետերանների և հաշմանդամություն ունեցող անձանց և հայրենասիրական հասարակական ու համայնքային կազմակերպությունների հանձնաժողով
3.Այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների և խորհրդարանական կապերի հանձնաժողով
4.Ազգային մշակույթի, արվեստի և ժառանգության, ավանդական գիտելիքի հանձնաժողով
5.Կրթական, գիտական, առևտրային և տեղեկատվական ռեսուրսների կառավարման հանձնաժողով
6. Տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի և էներգետիկայի զարգացման հանձնաժողով
7.Ընտանիքի, կանանց, առողջության, երեխաների և սպորտի հանձնաժողով
8.Պաշտպանության, անվտանգության և արտակարգ իրավիճակների հանձնաժողով
9.Ներքին գործերի խորհրդի, խորհրդարանի հաղորդակցության և էթիկայի հանձնաժողով
10. Հաղորդակցության, ցեղասպանության և հատուցման հանձնաժողով:
Լուրերի հաջորդ թողարկումների ժամանակ պարբերաբար կներկայացնենք ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանում հնչեցված հաշվետվությունները և ելույթները: