«Արմենպրես» -ին տված հարցազրույցում Մանսմանը նշեց, որ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Արցախի հակամարտության բանակցություններում։ «Որպես Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում՝ հաշվի առնելով նաև 2020 թվականին սկսված և մինչև նոյեմբեր շարունակված ռազմական բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Գերմանիան գտնում է, որ հարկավոր է գտնել հակամարտության քաղաքական լուծում: Բախումներից հետո Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մակարդակով ընդհանուր առմամբ 2 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն է ցուցաբերել: Որքան էլ թշնամական լինեն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, մենք բախվում ենք մի իրականության, երբ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան ավելի փոխկապակցված են դառնում գլոբալիզացիայի պայմաններում: Հայաստանը պետք է բաց մնա խաղաղության և առևտրի զարգացման համար»,- ասել է Մանսմանը: